A
A
«Գլենդել Հիլզ»-ի հետ պայմանագիրը կփոխվի
Կառավարությունը հավանություն է տվել պետության կարիքների համար բնակարանների և սպասարկման օբյեկտների ձեռքբերման մասին Պետգնումների գործակալության և «Գլենդել Հիլզ» ՓԲԸ միջև 2009թ. հուլիսի 23-ին կնքված պայմանագրում փոփոխություն կատարելու համաձայնագրին` նպատակ ունենալով կարգավորել կիսակառույց (անավարտ) բնակելի տների շինարարական աշխատանքների ավարտման հետ կապված հարցերը, լուծել երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած, ծրագրի շահառու ճանաչված և կիսակառույց (անավարտ) բնակելի տներ ունեցող ընտանիքների բնակարանային խնդիրները: