Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ըստ հաղորդման՝ հարկայինի աշխատակիցները կաշառք են պահանջել

Պաշտոնական
f83a2e0333db0c7beed525dcfabcad6d

ՌԴ քաղաքացի Դ. Բ.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Ըստ քաղաքացի Դ. Բ.-ի հաղորդման` ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի հարկային ծառայության աշխատակիցները 2014թ. մարտին այցելել են իր և ամուսնու` Մ. Թ.-ի կողմից վարձակալած հագուստի խանութ և հնարավոր ստուգումներից ազատելու դիմաց ամուսիններից պահանջել կաշառք: Կատարվում է նախաքննություն: ՀՔԾ