Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գողություն Սոթքի ոսկու հանքից

Հասարակություն
48cbf37bbcf30e8a677bdda7a1a980ae

Ապրիլի 28-ին, ժամը 01.30-ին, ոստիկանության Վարդենիսի բաժին է ահազանգել Սոթքի ոսկու հանքի անվտանգության ծառայության աշխատակիցներից մեկը և հայտնել, որ հանքի վարչական տարածքում երեք անծանոթ քաղաքացի կա: Մեկնած օպերատիվ խումբը հանքի վարչական տարածքում հայտնաբերել է 1972 թ. ծնված Վախթանգ Լ.-ին, 1964 թ. ծնված Արմեն Ղ.-ին և 1975 թ. ծնված Գառնիկ Մ.-ին: Արմեն Ղ.-ի և Գառնիկ Մ.-ի մոտից հայտնաբերվել են համապատասխանաբար 15 կգ և 14 կգ հանքաքարերով լի մեկական ուսապարկեր, որոնք գողացել են նշված հանքի տարածքից: Վնասի չափը պարզվում է: Նշանակվել է փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն: ՀՀ ոստիկանություն