Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԷՋՄԻԱԾՆՈՒՄ ԵՆ ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ՀՈԳԵՎՈՐԱԿԱՆՆԵՐ

Մշակույթ

Մայր Աթոռ Ս. Էջմիածնում աշխատանքներն սկսեց Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդում Ուղղափառների մասնակցության կոմիտեի գործադիր մարմինը:

Ժողովի ընթացքում տարբեր եկեղեցիների` ավելի քան 16 եկեղեցական բարձրաստիճան ներկայացուցիչներից բաղկացած հանձնաժողովը քննարկում է եկեղեցաբանական խնդիրներ, հասարակական եւ բարոյագիտական հարցեր, ԵՀԽ-ի անդամակցությանն առնչվող խնդիրներ։

Հատուկ հանձնախմբի` Սուրբ Էջմիածնում գումարված այս հանդիպումը վերջինն է, որի նպատակն է, ամփոփելով կոմիտեի աշխատանքների արդյունքները` ճշտել հատուկ հանձնախմբի վերջնական հանձնարարականները` ուղղված ԵՀԽ-ի 9-րդ համագումարին: