Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կյանքին վերջ տալու նպատակով կտրել է ձախ ձեռքի նախաբազուկը. ՀՔԾ

Պաշտոնական
f83a2e0333db0c7beed525dcfabcad6d

Կալանավոր Գ. Հ.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ ոստիկանության մարզային բաժնից ստացված և նախապատրաստված նյութերով` ՀՀ ՔՕ 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Գ. Հ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ 2014թ. փետրվարի 26-ին ոստիկանության մարզային բաժին բերման ենթարկվելուց հետո նույն բաժնի աշխատակիցները նվաստացրել են իրեն, ռետինե մահակով հարվածել են իր ոտքերին, ստիպել խոստովանել իր կողմից չկատարած հանցանքը, որի արդյունքում` Ոստիկանության բաժնի ՁՊՎ (ձերբակալվածների պահման վայր)-ում կյանքին վերջ տալու նպատակով կտրել է իր ձախ ձեռքի նախաբազուկը: Կատարվում է նախաքննություն: ՀՔԾ