Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տան տանիքն ընկել է Պռոշյան փողոցի վրա. ահազանգեր ԱԻՆ

Հասարակություն
0ef7a150d5e4444990dfae1cdb6e2700

Մարտի 17-ին, ժամը 11.14-ին տեղեկություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Մուսալեռ գյուղի Բաղրամյան փողոցի տներից մեկի տանիքն ուժեղ քամու հետևանքով պոկվել է՝ վնասելով գազատար խողովակը, էլեկտական լարերը, հարևան տան բակում կայանված ավտոմեքենան. կա մեկ տուժած, անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ փլուզման հետևանքով 2002 թ. ծնված Ա. Ա.-ը տեղափոխվել է Երևանի թիվ 3-րդ մանկական ԲԿ: Բժիշկները տուժածի վիճակը գնահատել են կայուն: Մասնակի վնասվել է Գ. Թ.-ին պատկանող «ԲՄՎ» մակնիշի 07 SL 107 պետհամարանիշով ավտոմեքենայի դիմային հատվածը: Մարտի 17-ին, ժամը 13.47-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Գյուլբենկյան փողոցի թիվ 30 շենքի մոտակայքում ուժեղ քամուց ծառը շրջվել ընկել է ճամփեզրին. անհրաժեշտ է փրկարաների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Կտրվի լրացուցիչ տեղեկություն: Մարտի 17-ին, ժամը 12.42-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հատիս գյուղի 1-ին փողոցի թիվ 2 տան տանիքն ուժեղ քամու հետևանքով պոկվել է և ընկել հարևանի տան տանիքին և վնասել այն.անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Տեղում պարզվել է որ Ա.Կ.-ի տան տանիքից մոտ 80քմ կառուցատարրերը պոկվել և ընկել են Ի.Խ.-ի ցանկապատի վրա վնասելով մոտ 12 գմ և 4 էլ.սյուն: Մարտի 17-ին, ժամը 12.24-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 25 շենքի տանիքն ուժեղ քամուց պոկվել է, առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը: Կտրվի լրացուցիչ տեղեկություն: Մարտի 17-ին, ժամը 12.18-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Թաիրով գյուղի Դեմիրճյան թաղամասի 4-րդ փողոցի թիվ 5 տան տանիքն ուժեղ քամուց կիսով չափ պոկվել է, առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:   Մարտի 17-ին, ժամը 12.16-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մուրացան փողոցի թիվ 110 շենքի տանիքից ուժեղ քամու հետևանքով երկաթյա կառուցատարրերը պոկվում և ընկնում են փողոցի վրա. անհրաժեշտ է օգնություն: Տուժածներ չկան: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Մարտի 17-ին, ժամը 12.02-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Սեբաստիայի փողոցում պոկվել է թաղապետարանի թիթեղյա տանիքից մեկ հատված. անհրաժեշտ է օգնություն: Տուժածներ չկան: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները պոկված տանիքից ապամոնտաժել են 1քմ հատված: Մարտի 17-ին, ժամը 11.46-ին տեղեկություն է ստացվել, որ ուժեղ քամու հետևանքով վնասվել է Երիտասարդական 1/1 շենքի տանիքը. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները ամրացրել են տանիքի մոտ 20 քմ հատվածը: Մարտի 17-ին, ժամը 11.42-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սարի թաղի 3-րդ շարքի թիվ 16 տան տանիքն ամբոջությամբ պոկվել է ընկել է հարևանի տան վրա. անհրաժեշտ է օգնություն: Տուժածներ չկան: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Կտրվի լրացուցիչ տեղեկություն: Մարտի 17-ին, ժամը 11.24-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Պռոշյան փողոցի թիվ 20 տան տանիքն ուժեղ քամուց պոկվել է և ընկել ճանապարհի վրա` այն դարձնելով միակողմանի երթևեկելի. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը: Դեպքի մասին տեղեկացվել են «Յուքոմ» հեռահաղորդակցության ընկերության օպերատորը, էլ. ցանցի և «1-04» ծառայության կարգավարները: Կտրվի լրացուցիչ տեղեկություն: Մարտի 17-ին, ժամը 11.07-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սիմոն Երևանցի փողոցի թիվ 37 տան տանիքը ուժեղ քամուց պոկվել և ընկել է գազատար խողովակի վրա. առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:   ԱԻՆ