Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բրեյքդանսի առաջնության նախընտրական փուլը կայացավ

Հասարակություն
10014589_620876191325865_233141747_n1

Այսօր Հայաստանի բի-բոյների էլիտան հանդիպեց Red Bull BC One 2014՝ բրեյքդանսի ամենահեղինակավոր առաջնության նախընտրական փուլում: «Աջակցենք բի–բոինգին» Red Bull BC One 2011-ի հաղթող եւ Red Bull BC One All Stars անդամ՝Roxtrite բի–բոյը ընտրեց Հայաստանի լավագույն բի–բոյներին։ Roxtrite–ը տիրապետում է բազմաթիվ պարային շարժումների։ Նա բի–բոյ մարտերի ռազմագետ է։             Հայաստանից ընտրվեցին հետեւյալ բի-բոյները՝ Predator, Flex Feet, Pollux, AZO, Actor, Thief, Booble. Մրցույթի յոթ հաղթողները ապրիլի 13–ին Թբիլիսիում կմասնակցեն կովկասյան նախընտրական փուլին։ Այնուհետեւ հաղթողը կմասնակցի Խորվաթիայում կայանալիք կիսաեզրափակչին։ Եվ վերջում Փարիզում տեղի կունենա Red Bull BC One 2014 եզրափակիչը։   image005