Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ազատամարտիկները սպառնալիքներ են ստանում»

Հասարակություն
6fb1e425727cb3c69f42527cd713fbe0

Արդեն երկրորդ օրն է, ինչ ի պաշտպանություն Վոլոդյա Ավետիսյանի նախաձեռնող խմբի անդամները սպառնալիքներ են ստանում իրավապահ մարմիններից։ Այս մասին «Ա1+»-ին ահազանգեց «Ի պաշտպանություն Վոլոդյա Ավետիսյանի» նախաձեռնող խմբի անդամ Գագիկ Սարուխանյանը։ Նրա խոսքերով՝ իրենց ընկերներին հրավիրում են ԱԱԾ կամ ոստիկանները այցելում են նրանց բնակարաններ եւ հորդորում չմասնակցել ի պաշտպանություն Վոլոդյա Ավետիսյանի որեւէ նախաձեռնության։ «Կոչ ենք անում բոլոր իրավապահ մարմինների ներկայացուցիչներին գործել օրենքի շրջանակներում և չխոչընդոտել ազատ խոսքի և տեղաշարժի քաղաքացու իրավունքները»,- նշեց Գագիկ Սարուխանյանը: Հիշեցնենք, որ մարտի 11-ին տեղի ունեցավ հանրահավաք-երթ, որից հետո նամակ էր հանձնվել Սերժ Սարգսյանին, որպեսզի նա երկրում օրինականություն հաստատի եւ անհապաղ ազատ արձակի Վոլոդյա Ավետիսյանին։ Վոլոդյա Ավետիսյանը մեղադրվում է խարդախություն կատարելու մեջ եւ անցյալ տարվա սեպտեմբեր ամսից գտնվում է անազատության մեջ։ Նա առաջին ազատամարտիկն էր, ով բարձրաձայնեց ազատամարտիկների սոցիալական խնդիրների մասին։ Գագիկ Սարուխանյանը, սակայն, Վոլոդյա Ավետիսյանին կալանքի տակ պահելու մեջ քաղաքական շարժ է տեսնում. «Ով չի տեսնում, նա բացարձակ կույր է»: