Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Չարենցը հաղթանակեց իր բառով»

Հասարակություն
charenc1

Եղիշե Չարենցի ծննդյան օրվան նվիրված միջոցառմանը, որ տեղի ունեցավ մեծանուն գրողի հուշահամալիրի մոտ, ներկա էին Չարենցի հարազատները, ընկերները, գրականագետներ, տարբեր հանրակրթական դպրոցի աշակերտներ եւ ուսանողներ։ Գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը հանդես եկավ բացման խոսքով. «Չարենցի մասին լավագույն խոսքը «Ես իմ անուշ Հայաստանի» բանաստեղծությունն է։ Նա հաղթանակեց իր բառով, որն այսօր ապրում է։ Կոչ եմ անում, որպեսզի կարդաք մեր մեծերին»։ Բանասիրական գիտությունների դոկտոր–պրոֆեսոր Սամվել Մուրադյանն ասաց. «Չարենցը մեր ժողովրդի համար ընթացք է եւ ուղի, ազգային մեծ երազանքների մարմնացումները տեսնում ենք Եղիշե Չարենցի բանաձեւերում։ Կեցցե հավիտենական Չարենցը, կեցցե նրան սնող ժողովուրդը»։ Բացման խոսքից հետո բոլորը միասին ասմունքեցին «Ես իմ անուշ Հայաստանի» բանաստեղծությունը։