«Սուրիկ Խաչատրյանը ամենաչարագործ մարդն է Հիտլերից հետո». Առավոտ
«Ավոն հարբած չի եղել, նա օղի չի խմում, շատ-շատ թող մի բաժակ գինի խմած լիներ, բայց նախ չէր խմել, հարբած էլ չի եղել»,- Aravot.am-ի հետ զրույցում վստահեցնում է Բուդաղյանների հորաքույր Անժելա Բուդաղյանը` հերքելով Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի պնդումները, թե Ավետիքի «հարբածության աստիճանը այնքան շատ էր, որ իրեն ճիշտ չկարողացավ դրսեւորել, ես էլ իրեն իջեցրի եւ թողեցի, գնաց: Վեճ չի եղել, մեքենայի մեջ ձեր ասած քաշքշոցը չէր էլ կարող լինել: Իր պահվածքից ելնելով՝ վարորդին ասացի՝ կանգնեցրու, թող իջնի»: Հետո տիկին Բուդաղյանը պատմեց, որ Սուրիկ Խաչատրյանի տան դիմաց միջադեպի ժամանակ տնից դուրս վազող կանայք` Սուրիկ Խաչատրյանի կինը, խոհարարը ու հավաքարարն են եղել. «Ավոյին ոչ մեկը չի օգնել, Ավոն արյունլվա ընկած, հեռախոսը պարզել է էդ կանանցից մեկին, ասել է` խնդրում եմ` շտապ օգնություն կանչեք, դա էլ պատասխանել է` մեզ նման բան թույլատրված չէ, ու սկսել են փամփուշտները հավաքել: Ավոն սպանվել է Սուրիկ Խաչատրյանի կրակոցից, մյուս գնդակներից նա վիրավորվել է: Վերջին կրակոցը Սուրիկ Խաչատրյանն է տվել` պատուհանի փեղկից, ես տեսանյութում տեսնում եմ» : Ինչ վերաբերում է Սուրիկ Խաչատրյանի մեղադրանքին, թե «Բուդաղյանների ընտանիքի անդամները, ծնողները, որեւիցե մեկը չի ասում` գիշերվա կես, քեֆդ՝ լավ, զենքերդ վերցնում ես, ու՞ր ես գնում»,- տիկին Բուդաղյանն ասաց` տնեցիներն էլ չեն իմացել` ուր է գնում. «Սուրիկ Խաչատրյանը ամենաչարագործ մարդն է Հիտլերից հետո»: Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում