Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երկաթուղիները վերակազմավորվում է

Տնտեսություն
809875d7ef95db39bd9369dff06efc0f

Հարավկովկասյան երկաթուղում անցնում է աշխատողների ատեստավորման գործընթացը, ինչը պայմանավորված է Տնօրենների խորհրդի որոշման համաձայն ընթացող ընկերության վերակազմավորմամբ: Նշված վերակազմավորման շրջանակներում ՀԿԵ-ում ստեղծվում են երկու խոշոր տնօրինություններ՝ Շարժակազմի տնօրինությունը, որի կենտրոնը տեղակայվելու է Գյումրի քաղաքում, և Ենթակառուցվածքի տնօրինությունը: Շարժակազմի տնօրինության տեղափոխումը Գյումրի պայմանավորված է նրանով, որ քաղաքում գնտվում են արտադրական ու ուսումնական մասերը, աշխատողների մեծամասնությունը: Բացի այդ, Գյումրիում աշխատում է ժամանակակից մեքենաշինական համալիր՝ Գյումրու լոկոմոտիվային ու վագոնավերանորոգման դեպոները, որոնք հագեցած են նորագույն սարքերով, ինչը թույլ է տալիս սպասարկել և վերանորոգել վագոնները՝ նորագույն տեխնոլոգիաներ կիրառելով: ՀԿԵ-ում գործող ինֆորմացիոն համակարգը, տեսակոնֆերանսների անցկացման հնարավորությունները թույլ կտան անխափան կապ ապահովել Գյումրիում տեղակայված Տնօրինության հետ: Ենթակառուցվածքի ծառայության հիման վրա ստեղծվող համանուն Տնօրինության իրավասությունների մեջ կմտնեն երկաթուղային ենթակառուցվածքի շահագործումն ու կառավարումը՝ ուղևորա և բեռնափոխադրումների իրականացման, գնացքների անվտանգ երթևեկության ապահովման նպատակով: Նման վերակազմավորման նպատակ է հանդիսանում արտադրական գործընթացների համակարգումը, աշխատանքի արդյունավերտության բարձրացումը: Ատեստավորում են անցնելու ՀԿԵ-ի ինժեներական ու կառավարման ապարատը, ինչպես նաև ղեկավար կազմը: Ատեստավորմանը կնախորդի նախապատրաստական աշխատանքը, աշխատողների ծանուցումն ու աշխատանքի նկարագրությունների հաստատումը՝ նոր հաստիքացուցակի համապատասխան: Ատեստավորման անցկացման համար ստեղծված է 3 հատուկ հանձնաժողով՝ գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցի, տնօրենի առաջին տեղակալ Սերգեյ Վալկոյի ու գլխավոր ինժեներ Արամ Եդիգարյանի նախագահությամբ:   «Հարավկովկասյան երկաթուղի»