ՍԱՐՅԱՆԻ ԱՐՎԵՍՏՆ ԸՆԴՈՒՆԵՑԻՆ ԲԵԼԱՌՈՒՍՈՒՄ
Աջակցիր «Ա1+»-ին
23 հազար այցելու, հինգ տասնյակ էքսկուրսիա, մի շարք դասախոսություններ եւ «Մինսկ: Աշուն: Սարյան» 30 րոպեանոց վավերագրական ֆիլմ, որը ցուցադրվել է կենտրոնական հեռուստատեսությամբ: Այս տվյալներն արձանագրվել են Բելառուսում Մարտիրոս Սարյանի ստեղծագործությունների ցուցահանդեսի ժամանակ: Ի դեպ, Սարյանի աշխատանքներն առաջին անգամ են ցուցադրվել Բելառուսի Հանրապետության տարածքում:
Բելառուսի գեղարվեստի ազգային թանգարանում Սարյանի ստեղծագործությունների ցուցահանդեսը տեւել էր երկու ամիս: Ցուցահանդեսը կազմակերպել էր Բելառուսի Հանրապետությունում ՀՀ դեսպանությունը` Մարտիրոս Սարյանի տուն թանգարանի եւ Բելառուսի գեղարվեստի ազգային թանգարանի ակտիվ մասնակցությամբ:
Այցելուների շարքում էին Բելառուսի Հանրապետության պետական եւ հասարակական կազմակերպությունների ղեկավարներ, երկրում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարները, ստեղծագործական մտավորականության ներկայացուցչուները: