Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բեռնատարն ընկել է լիճը

Հասարակություն
c0aecca3006193981c5b50194266b6be

Փետրվարի 14-ին, ժամը 08.39-ին ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի Արենի գյուղ չհասած «Խորենի լիճ» կոչվող տարածքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Պարզվել է, որ Մ-2 միջպետական ավտոճանապարհի Եղեգնաձոր-Արենի հատվածի 15-րդ կմ մոտակայքում «Իվեկո» մակնիշի 21A573 պ/հ բեռնատարը դուրս է եկել ավտոճա¬նապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել հարակից լիճը, ինչի հետևանքով վարորդ Ջ. Թ. (Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի) տեղափոխվել է Եղեգնաձոր քաղաքի ԲԿ. բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատ¬ել են բավարար: Դեպքի մասին տեղեկացվել է ՃԿԿ-ում Արտաքին գործերի նախարարության պատասխանատուն: ԱԻՆ