A
A
ԲԵՐԵԶՈՎՍԿԻՆ ԿԱՐՈՂ Է ՏԵՂԱՓՈԽՎԵԼ ԱՅԼ ԹԻՄ
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկին հայտնեց, որ Մոսկվայի «Դինամոյից» կարող է տեղափոխվել այլ ակումբ: Ներկայումս «Դինամոյի» մարզիչ Օլեգ Ռոմանցեւը հիմնական կազմում վստահում է Մաքսիմ Լեւիցկուն, բացի այդ` մոսկովյան ակումբը ցանկանում է ձեռք բերել Հունաստանի հավաքականի 2-րդ դարպասապահին:
Բերեզովսկին նշեց, որ ինքը ամեն ինչ անում է կրկին հիմնական կազմ վերադառնալու համար, իսկ այժմ նա մարզվում է Հայաստանի հավաքականի հետ` նախապատրաստվելով Անդորրայի հետ մրցավեճին: Ռոմանը գրեթե մեկ տարի հանդես չի եկել ազգային թիմում, ուստի օգոստոսից հավաքականը մարզող Կազոնին դեռ ծանոթ չէ նրա կարողություններին: