ԱԼԲԵՐՏ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՉԻ ՑԱՆԿԱՆՈՒՄ ՀԱՆԴԵՍ ԳԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՎԱՔԱԿԱՆՈՒՄ
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի հավաքականի եւ Պերմի «Ամկարի» ֆուտբոլիստ Ալբերտ Սարգսյանը հրաժարվել է ժամանել Երեւան Անդորրայի եւ Հոլանդիայի հավաքականների հետ հանդիպմանը մասնակցելու համար:
Սարգսյանը մինչ այդ էլ աչքի էր ընկնում անլուրջ պահվածքով: 2004թ. նոյեմբերին կայացած Հայաստան Ռումինիա հանդիպումից ընդամենը 3 օր առաջ էր Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային տեղեկացրել, թե իբր վնասվածք ունի եւ չի ժամանելու Երեւան: Իսկ հոկտեմբերին տեղի ունեցած Հայաստան - Չեխիա հանդիպման ժամանակ հենց խաղադաշտում հարաբերություններն էր պարզում հավաքականի գլխավոր մարզիչ Բեռնար Կազոնիի հետ:
Ժամանակին Սարգսյանը համարվում էր Հայաստանի հավաքականի լավագույն խաղացողներից մեկը, որի հանդիպումներին մասնակցում էր մեծ նվիրումով, սակայն այժմ մեր ազգային թիմը կադրերի շատ լուրջ խնդիրներ ունի, իսկ Ալբերտը հրաժարվում է հանդես գալ հավաքականում: