Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանն ու Ռուսաստանը կհանդիպեն խաղադաշտում

Սպորտ
sport-hajastan-rwusastan

Հայաստանի եւ Ռուսաստանի ազգային հավաքականները կհանդիպեն Կրասնոդարում: Հայաստանի ֆուտբոլի հավաքականը մարտի 5-ին ընկերական խաղ կանցկացնի Ռուսաստանի ընտրանու հետ: Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, խաղը տեղի կունենա Կրասնոդարի «Կուբան» մարզադաշտում: Հիշեցնենք, որ այս տարվա հունիսի 6-ին մեր ազգային թիմը կհյուրընկալվի աշխարհի եռակի չեմպիոն Գերմանիայի հավաքականին: