A
A
Հովհաննես Գաբուզյանը` Հայաստանի չեմպիոն
2014 թվականի արագ շախմատի Հայաստանի առաջնության հաղթող դարձավ գրոսմայստեր Հովհաննես Գաբուզյանը: Նա 8 հնարավորից վաստակեց 7 միավոր եւ վստահ զբաղեցրեց առաջին տեղը: Նրանից մեկական միավոր քիչ վաստակեցին գրոսմայստերներ Զավեն Անդրիասյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը եւ Հրանտ Մելքումյանը: Լրացուցիչ հաշվարկներով 2-րդ տեղը գրավեց առաջինը, իսկ երրորդ մրցանակին արժանացավ Հայաստանի այս տարվա փոխչեմպիոնը: Դասական շախմատի նորընծա չեմպիոն Տիգրան Քոթանջյանը վաստակեց 4,5 միավոր եւ գրավեց ընդամենը 15-րդ տեղը: Կանանցից բոլորից հաջող հանդես եկավ ՖԻԴԵ-ի վարպետ Մարիա Գեւորգյանը, ով 3,5 միավորով հանգրվանեց 31-րդ հորիզոնականում: Հավելենք, որ արագ շախմատի Հայաստանի առաջնությանը մասնակցեցին 50 հոգի, այդ թվում՝ 18 գրոսմայստեր: