A
A
Հովհաննես Չեքիջյանին նվիրված համերգ (տեսանյութ)
Հունվարի 23-ին ժամը 18:00-ին Առնո Բաբաջանյան համերգասրահում տեղի կունենա հանրահայտ խմբավար, ԽՍՀՄ պետական մրցանակների դափնեկիր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Հովհաննես Չեքիջյանի ծննդյան 85-ամյակին նվիրված համերգ, որին կմասնակցի ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: ՀՀ սփյուռքի եւ ՀՀ մշակույթի նախարարությունների նախաձեռնությամբ 2014 թվականը հայտարարվել է «Չեքիջյանական տարի»: Մեծ երգահանին նվիրված միջոցառումների մի ամբողջ շարք է նախատեսված, որի շրջանակներում կիրականացվեն Հովհաննես Չեքիջյանին նվիրված մեծարման երեկոներ, միջոցառումներ եւ համերգներ Հայաստանում, Արցախում եւ Սփյուռքում: Հունվարի 23-ի համերգին մասնակցելու նպատակով Հայաստան է ժամանել Ֆրանսիայի «Սահակ-Մեսրոպ» երգչախումբը՝ խմբավար Խաչիկ Յըլմազյանի ղեկավարությամբ: