ՔԱՌՈՐԴ ԵԶՐԱՓԱԿԻՉԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ ՀԱՅՏՆԻ ԵՆ
Աջակցիր «Ա1+»-ինԿայացան ֆուտբոլի Հայաստանի գավաթի խաղարկության 1/8-րդ եզրափակիչի պատասխան հանդիպումները:
Ինչպես եւ առաջին հանդիպումներում, այնպես էլ պատասխաններում ամենախոշոր հաշիվը գրանցվեց «Բանանց» - «Աբովյան» մրցավեճում: Եթե առաջին խաղում «Բանանցի» ֆուտբոլիստները 9 գնդակով էին բավարարվել, ապա այս անգամ մրցակցի դարպասը ուղարկեցին 15 անպատասխան գնդակ: «Երեւան Յունայթեդը» 1:0 հաշվով հաղթեց «Միկային», սակայն առաջին խաղում զիջել էր 0:2 հաշվով, ուստի դուրս մնաց հետագա պայքարից:
Նույնպես նվազագույն առավելությամբ «Արարատը» հաղթեց «Բանանց-2»-ին: Միակ ոչ-ոքին գրանցվեց «Կիլիկիա» - «Արաքս» մրցավեճում, որը ավարտվեց 1:1 հաշվով: Մյուս հանդիպումներում գրանցվեցին այսպիսի արդյունքներ.
«Փյունիկ» - «Միկա-2»` 3:1, «Դինամո-Զենիթ» - «Էսթեղլալ-Կոտայք-2»` 2:0, «Փյունիկ-2» - Էսթեղլալ-Կոտայք»` 1:2, «Շիրակ» - «Գանձասար»` 2:0:
Այսպիսով քառորդ եզրափակիչ դուրս եկան «Փյունիկը», «Միկան», «Բանանցը», «Արարատը», «Կիլիկիան», «Շիրակը», «Էսթեղլալ Կոտայքը» եւ «Դինամո Զենիթը»: