Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սերգեյ Խաչատրյանը՝ աշխարհի լավագույն երաժիշտ

Մշակույթ
sergei_khachatryan

Աշխարհահռչակ հայազգի ջութակահար Սերգեյ Խաչատրյանը շվեյցարական Credit Swiss բանկի կողմից ճանաչվել է աշխարհի լավագույն երաժիշտ: Միաժամանակ Խաչատրյանն արժանացել է 75 000 շվեյցարական ֆրանկի: Երաժշտության բնագավառում սա ամենաբարձր մրցանակներից է: Մրցանակակրին նաև հնարավորություն է ընձեռվել սեպտեմբերին հանդես գալ Վիեննայի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ համատեղ համերգում, որի խմբավարը կլինի Գուստավո Դուդամելը: