Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԲԱՑԻ ՌՈՄԱՆԻՑ ՈՒ ԿԱՐԵՆԻՑ

Սպորտ

Ռուաստանի առաջնության 2-րդ տուրի հանդիպումներին չմասնակցեցին Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներ Ռոման Բերեզովսկին եւ Կարեն Դոխոյանը: Բերեզովսկին մինչ այդ էլ չէր խաղում Մոսկվայի «Դինամոյի» կազմում եւ առանց խաղային պրակտիկայի ժամանելու է Երեւան` Անդորրայի հետ հանդիպմանը նախապատրաստվելու համար: Իսկ ահա Դոխոյանը համարվում է Սամարայի «Կռիլյա Սովետովի» առաջատար ֆուտբոլիստներից մեկը, եւ նրա բացակայությունը «Թերեքի» հետ խաղում անկնկալ էր:

Կրկին Հայաստանի հավաքական հրավիրված Ալբերտ Սարգսյանը կրկին ընդգրկված էր Պերմի «Ամկարի» հիմնական կազմում:

Դոնեցկի «Մետալուրգում» հանդես եկող Եղիշե Մելիքյանը վերջապես հանդես եկավ իր թիմի կազմում մասնակեցելով Ուկրաինայի առաջնության 19-րդ տուրի «Վորսկլայի» հետ հանդիպմանը:

Մոլդովական «Զիբրույում» հանդես եկող Կարեն Ալեքսանյանը եւ Գալուստ Պետրոսյանը իրենց թիմի կազմում մասնակցել են Մոլդովայի առաջնության 16-րդ տուրի հանդիպմանը:

Ռոմիկ Խաչատրյանը հունական ՕՖԻ ակումբի կազմում մասնակցեց Հունաստանի առաջնության հերթական տուրին: