Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԽԱՂ ՉԻ՞ ԼԻՆԻ

Սպորտ

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը շարունակում է նախապաստրատվել մարտի 26-ին Երեւանում կայանալիք Անդորրայի հավաքականի հետ հանդիպմանը: Եղանակային անբարենպաստ պայմանները լուրջ փաստի առջեւ են կանգնեցրել հավաքականի մարզիչ Բեռնար Կազոնիին, քանի որ առատ ձյան պատճառով բոլոր խաղադաշտերը շարքից դուրս են եկել, եւ այնտեղ մարզվել հնարավոր չէ: Նման իրավիճակներում միակ ելքը արհեստական խոտածածկով փակ մարզադաշտերն են, որոնցից Հայաստանում չկա:

Բացի այդ, նման պայմաններում վտանգված է նաեւ Հայաստան - Անդորրա ֆուտբոլային հանդիպումը: