Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ստեղծվել է կառավարական հանձնաժողով

Մշակույթ
6e68cd8e91a2609e82bebdadab71c1f9

Հայտնի դիրիժոր, վաստակավոր գործիչ Արամ Ղարաբեկյանի մահվան առիթով ստեղծվել է կառավարական հանձնաժողով։ Ինչպես «Ա1+»-ին հայտնեցին Մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, այն գլխավորելու է Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը։ Թե երբ կտեղափոխվի 58-ամյա դիրիժորի աճյունը Հայաստան՝ դեռ պարզ չէ, խոստանում են պատասխանել առաջիկա օրերին։ «Երբ կտեղափոխվի Հայաստան, այն ժամանակ էլ կառավարական հանձնաժողովը իր գումարած նիստում կորոշի որտեղ հուղարկավորել նրան»,- ավելացրին հասարակայնության հետ կապերի բաժնից։ Հիշեցնենք, որ անվանի դիրիժորը 12 տարի եղել է Հայաստանի պետական կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավարը եւ դիրիժորը։ Սակայն 2009 թ. հրաժարական էր տվել եւ հեռացել Հայաստանից։ Հունվարի 11-ին Արամ Ղարաբեկյանը մահացել էր սրտի կաթվածից։