Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՆԻՍՏԵԼՌՈՅԸ ԿՐԿԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆՈՒՄ

Սպորտ

Հոլանդիայի հավաքականի գլխավոր մարզիչ Մարկո վան Բաստենը հրապարակել է այն ֆուտբոլիստների ցանկը, որոնք պետք նախապատրաստվեն մարտի 26-ին Ռումինիայի եւ 30-ին Հայաստանի հավաքական հետ կայանալիք աշխարհի առաջնության ընտրական փուլի հանդիպումներին: Ցուցակում ընդգրկվել են հետեւյալ ֆուտբոլիստները.

Ծան դեր Սար («Ֆուլհեմ), Տիմմեր («Ալկմար»), Բոուլարուս («Համբուրգ»), Բոումա(«Էյնդհովեն»), Վան Բրոնխխորստ («Բարսելոնա»), Հեյտիգա («Այաքս»), Մելխիոտ («Բիրմինգհեմ»), Կրոմպկամպ («Ալկմար»), Մատիյսեն («Ալկմար»), Վան Բոմել («Էյնդհովեն»), Կոկու («Էյնդհովեն»), Լանդզանտ («Ալկմար»), Բաբել («Այաքս»), Կույտ («Ֆեյենորդ»), Մեդինկ («Ալկմար»), Ռոբեն («Չելսի ), Վան Նիստելռոյ(«Մանչեսթըր Յունայթեդ»):

Հոլանդացիների առաջատար ֆուտբոլիստներ Էդգար Դավիդսը եւ Ռոյ Մակայը վնասվածքների պատճառով չեն հրավիրել ազգային թիմ: Փոխարենը կրկին հավաքական է հրավիրվել Նիստելռոյը: