Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ժառանգության» սխալները (տեսանյութ)

Քաղաքականություն
9f66c80ce29420afcc23551e9d5c8b4f

Ի՞նչ է կատարվում Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցությունում։ Ինչու՞ է 5 հոգանոց խմբակցությունում կուսակցությունից մնացել միայն Ռուբեն Հակոբյանը ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Իգիթյանը «Ժառանգությունում» ստեղծված այսօրվա վիճակում տեսնում է Րաֆֆի Հովհաննիսյանի սխալը։ Այնուամենայնիվ, պարոն Իգիթյանը չի կարծում, թե խորհրդարանում «Ժառանգությունը» միակ խմբակցությունն է, որ կորցրել է իր որոշիչ ձայնը։ ««Ժառանգությունը» քցենք մի կողմ, նայենք այլ կուսակցություններին՝ ԲՀԿ-ն բա՞ն է որոշում, թե ՀԱԿ-ը ինչ-որ բան է որոշում, Դաշնակցությունը ինչ-որ բա՞ն է որոշում»։ Խմբակցության կործանման պատճառն էլ, ըստ Գառնիկ Իսագուլյանի, այն էր, որ «Ազատ դեմոկրատների» հետ մտան խորհրդարան։ Խմբակցության գործունեության վրա դրական չանդրադարձավ նաեւ Րաֆֆի Հովհաննիսյանի վարքը նախագահի ընտրություններից հետո, երբ ոչ մեկին պարզ չէր, թե ինչ է նրա ուզածը։ «Րաֆֆին իր վարքով բավականին անհամարժեք գործողություններ արեց միմյանց հակասող, խոսքի եւ գործի հակասություն»,- ասում է քաղաքական գործիչ Գառնիկ Իսագուլյանը։ Ըստ Գառնիկ Իսագուլյանի, «Ժառանգության» ազնիվ ղեկավարը ճիշտ չհաշվարկեց, թե Հայաստանում ինչպիսին պետք է լինի ընդդիմության առաջնորդը, նախագահի ընտրություններից հետո ժողովուրդ է առաջնորդում։ Առայժմ Գառնիկ Իսագուլյանը չի ասի, թե «Ժառանգությունը» մեռնում է։ Քաղաքացիներից մեկն ասում է՝ «Ժառանգությունը» չի մեռնի, կգնա փողի ուղղությամբ, որն իշխանության մոտ է. «Գոյություն ունի մեծ փող, փողն ամեն ինչ լուծում ա»։ Քաղաքացիներից մյուսը կարծում է, որ ոչ միայն «Ժառանգության», այլեւ ամբողջ հայ ժողովրդի վիճակն է անհույս՝ մեկ տարի առաջ բոլորն սպասում էին, որ Րաֆֆի Հովհաննիսյանը ժողովուրդ կառաջնորդի, մինչդեռ ինքը գնաց աղոթելու։