A
A
Պա՞րտք է «Սպայկան» գյուղացուն (տեսանյութ)
Ջրաշեն գյուղի բնակիչ Ժիրայր Մարտիրոսյանը հերթական անգամ ահազանգում է, որ «Սպայկա» ընկերությունն իրեն պարտք է 3 մլն 200 հազար դրամ։ Ըստ նրա՝ պարտքը գոյացել է ծիրանի մթերման ժամանակ, երբ նա միջնորդ է հանդիսացել «Սպայկայի» եւ համագյուղացիների միջեւ։ Իր պարտքը հետ վերադարձնելու համար գյուղացին դիմել է գրեթե բոլոր հնարավոր ատյաններին։ Փորձել է կապ հաստատել ընկերության հետ, սակայն ապարդյուն։ «Ա1+»-ը նույնպես հարցումներ է ուղարկել «Սպայկա» ընկերություն եւ Ոստիկանություն, հեռախոսով զրուցել է նաեւ Ջրաշեն համայնքի ղեկավարի հետ։ Թե ինչ պատասխաններ է ստացել նրանցից՝ դիտեք ռեպորտաժում։