Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ջութակահարը դիմել է Գինեսում գրանցվելու համար (տեսանյութ)

Մշակույթ
DQ-nPjoUDGM

Ջութակահար Նիկոլայ Մադոյանը չի բացառվում, որ 2014-ին դառնա Գինեսի ռեկորդակիր։ Նա Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի հետ միասին պատրաստվում է մեկ երեկոյի ընթացքում կատարել Պագանինիի 6 ջութակի կոնցերտները. «Նման բան չի եղել, նույնիսկ երկու երեկոյում չի կատարվել»։ Գինեսում գրանցվելու համար դիմումն արդեն ներկայացված է։ Զուգահեռ Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնը պատրաստվում է այս տարվա խաղացանկին՝ արդեն վերանորոգված ու ժամանակակից բեմում, որը թատրոնի 2013-ի ամենամեծ ձեռքբերումն էր։ Բալետային խումբը՝ Ռուդոլֆ Խառատյանի գլխավորությամբ կներկայանա վերաբեմադրված Ժիզելով։ Կշարունակի արդեն ավանդական դարձած իր հյուրախաղերը։ Այս ամենն ըստ գլխավոր բալետմայստերի՝ չափազանց քիչ Է։ Ռուդոլֆ Խառատյանը դեռ շատ գաղափարներ ունի։ Նա հույս ունի վերականգնել «Արա Գեղեցիկ եւ Շամիրամ» բալետը։ Տարիներ առաջ այս բալետում հենց նա է հանդես եկել մենապարով։ Մտադիր է նաեւ Ֆրանսիական, ամերիկյան ու ռուսական բալետների երեկոներ կազմակերպել։ Նպատակները կյանի կոչելու համար նույն խնդրի առաջ է կանգնած՝ ֆինանսներ չկան։ Ռուդոլֆ Խառատյանը ցանկանում է աշխատել՝ առանց ֆինասների մասին մտածելու։ Թատրոնի տնօրեն Կամո Հովհաննիսյանը կարծում է, որ 2014-ին նման հնարավորություն կտա Ռուդոլֆ Խառատյանին։ ։ Արդեն ամռանը պետբյուջեից հատկացված գումարով թատրոնի ամբողջ կոլեկտիվի աշխատավարձը կբարձրանա 50-70 տոկոսով։