Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Վիկիպեդիա»-ում հայերի կարծիքը կա

Հասարակություն
wikipedia

Այսօր «Վիկիպեդիա» առցանց հանրագիտարանի ստեղծման օրն է։ «Վիկիպեդիա» առցանց հանրագիտարանում հայերեն հոդվածների թիվն անցել է 100 հազարը: Այս մասին «Ա1+»-ի հետ զրույցում ասաց տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը: Առցանց հանրագիտարանը համալրում են հայաստանցի և սփյուռքահայ հարյուրավոր կամավորներ: Այս թիմի անդամները հոդվածներ են տեղադրում ոչ միայն հայերեն, այլև անգլերեն, ռուսերեն և այլ լեզուներով: Փորձագետի խոսքով՝ թիմը շատ արագ մեծանում է: «Ինձ թվում է՝ այսօրվա դրությամբ հայալեզու «Վիկիպեդիայի» խնդիրն այն է, որ համապարփակ, հավասարաչափ չի լցված: Այսինքն՝ ինչ-որ բնագավառներ շատ են ներկայացված, ինչ-որ բնագավառներից բավականին քիչ հոդված կա, կամ այդ հոդվածները լիարժեք չեն»,- ասաց Սամվել Մարտիրոսյանը: Նա որպես հայերեն հոդվածներով բավականին համալրված բնագավառ նշեց պատմությունը, աշխարհագրությունը, իսկ որպես պակաս համալրված բնագավառ՝ արվեստը: Մարտիրոսյանի գնահատմամբ՝ հայ-թուրքական և հայ-ադրբեջանական տեղեկատվական պատերազմների համատեքստում հայկական կողմի տեսակետն առկա է «Վիկիպեդիա»-ում»: «Եթե վեճ է առաջանում, «Վիկիպեդիայի» ադմինիստրացիան ձգտում է երկու կողմի կարծիքներն էլ ներկայացնել, և հիմնական տեղերում հայերի կարծիքը ներկայացված է»,- ասաց Սամվել Մարտիրոսյանը: