Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պատասխան sms-ների համար վարորդը չի վճարում

Այբ-Ֆե+ Հասարակություն
avtokayanatexi

Երեւանում վճարովի ավտոկայանատեղիների վճարների համար պատասխան հաղորդագրության դիմաց վարորդները չեն վճարում։ «Ա1+»-ի հետ զրույցում վստահեցրեց ավտոկայանատեղիների նկատմամբ հսկողություն իրականացնող «Փարքինգ Սիթի Սերվիս» ընկերության տնօրեն Վազգեն Հարությունյանը։ «Եթե վարորդները հաղորդագրություն են ուղարկում, ապա գանձվում է միայն ուղարկած հաղորդագրության դիմաց։ Եթե վարորդը sms -ն ուղարկում է 1045 կարճ հեռախոսահամարին, գանձվում է ընդամենը 100 դրամ։ 5045 հեռախոսահամարին ուղարկելու դեպքում՝ 500 դրամ, իսկ պատասխան sms-ների եւ մնացած ծանուցումների դիմաց, որ հաղորդագրության միջոցով ստանում են, վճարում է մեր ընկերությունը»,-նշեց «Փարքինգ Սիթի Սերվիս» ընկերության տնօրեն Վազգեն Հարությունյանը։