Լյուքսի հայրը դատարանում փորձել է նետվել 2-րդ հարկից. Առավոտ (տեսանյութ)
Այսօր Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Իջեւանի նստավայրում նշանակված էր ժամկետային զինծառայող, 2013թ. մայիսի 15-ին Նոյեմբերյանի զորամասում Լյուքս Ստեփանյանի սպանության գործով դատական նիստը: Դատավոր Զոյա Զաքինյանը հայտարարեց, որ ամբաստանյալի պաշտպանները տեղյակ են եղել նիստի տեղի եւ ժամանակի մասին: Դատավորը 10 րոպե ընդմիջում հայտարարեց, որպեսզի պարզի պաշտպանների բացակայության պատճառը: Ընդմիջումից հետո դատավորը հայտարարեց՝ պաշտպաններն իրեն հայտնել են, որ իրենց ավտոմեքենան Երեւան-Սեւան ճանապարհին վթարի է ենթարկվել, այն էվակուատորով տեղափոխում են: Դատավորը նիստը հետաձգեց եւ հաջորդ նիստը նշանակեց հունվարի 29-ին: Լյուքս Ստեփանյանի հարազատները եւ համագյուղացիները վրդովված էին դատի հետաձգումից, նրանք չէին հավատում պաշտպանների ավտոմեքենայի վթարին, համոզված էին՝ դա դատը հետաձգելու պատրվակ է: Քիչ անց Լյուքս Ստեփանյանի հայրը՝ Աշխարհիկ Ստեփանյանը փորձեց իրենց ցած նետել դատարանի երկրորդ հարկի միջանցքից: Դատական կարգադրիչները մի կերպ բռնեցին նրան: Առողջական վիճակը կտրուկ վատթարացած Աշխարհիկ Ստեփանյանին օգնելու համար «շտապ օգնության» խումբ հրավիրվեց: Այլ մանրամասներ՝ այստեղ