A
A
Google-ը մեզ կհետեւի նաեւ իրական կյանքում
Ամերիկյան IT հսկա Google Inc ընկերությունը հայտարարել է, որ ձեռք է բերել «խելացի» տեխնիկա Nest Labs-ից։ Այս մասին տեղեկացնում է Reuters լրատվական գործակալությունը։ Google-ն այս գործարքի համար վճարել է 3,2 մլրդ դոլար։ Սա համակարգչային հզոր որոնողական համակարգի պատմության մեջ երկրորդ թանկարժեք գործարքն է, իսկ առաջինը «Մոտորոլլա» բջջային հեռախոսների ձեռքբերումն էր, ինչի վրա ծախսել էր 12,5 մլրդ դոլար։ Բանն այն է, որ այս ձեռքբերումով Google-ն այսուհետ կարող է մեզ հետեւել ոչ միայն առցանց, այլ նաեւ իրականության մեջ։ Nest Labs-ի միջոցով նա կարող է իմանալ, թե երբ եք տուն գալիս, երբ եք հեռանում եւ վերջապես, թե որքան էլեկտրաէներգիա եք դուք ծախսում ձեր բնակարանում։