A
A
Արամ Ղարաբեկյանին Հայաստան կտեղափոխեն
Հայտնի դիրիժոր, արվեստի վաստակավոր գործիչ Արամ Ղարաբեկյանի հարազատները տվել են իրենց համաձայնությունը՝ նրան Հայաստանում հուղարկավորելու համար։ Ինչպես «Ա1+»-ին հայտնեցին Մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, արդեն կազմվում են տեղափոխման համապատասխան փաստաթղթերը։ Դրանից հետո կկազմվի կառավարական հանձնաժողով, եւ հանձնաժողովն էլ կորոշի, թե որտեղ կհուղարկավորվի հայտնի դիրիժորը։ 58 ամյա անվանի դիրիժորը մահացել էր հունվարի 11-ին՝ սրտի կաթվածից։ Վերջինս 12 տարի Հայաստանի պետական կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավարն ու դիրիժորն էր։ 2009-ին հրաժարական էր տվել եւ հեռացել Հայաստանից։