Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Հայաստանում ավտոմեքենաների ու շամշյանների դարաշրջան է»

Մշակույթ
bf9135ef349023ea307ab611fac31699

Հրապարակախոս, տարածաշրջանային խնդիրների գծով փորձագետ-վերլուծաբան Սարգիս Հացպանյանը հունվարի 19-ին կենացով չէ, որ հիշելու է Թուրքիայում 2007 թվականին սպանված «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքին. «Հայաստանում կենացներ շատ են սիրում ու շատ են ասում, բայց կենացները մարդկանց գնահատելու ձև չէ»,-նկատում է նա։ Պարոն Հացպանյանն այդ օրը Նարեկացի արվեստի միությունում կներկայացնի հուշ-երեկո՝ նվիրված Հրանտ Դինքի հիշատակին. «Իմ մանկության ընկերն ու գաղափարակիցը արդեն 7 տարի է՝ մեզ հետ չէ, մենք շատ ենք խոսում, կենացներ ասում, բայց մեզ չի հետաքրքրում՝ ով էր այդ մարդը, ինչ էր ուզում աշխարհից, ինչպես էր պատկերացնում հայ-թուրքական հարաբերությունները»։ Հրապարակախոսը վստահեցնում է՝ հուշ-երեկոն պատասխանելու է բոլոր այս հարցրերին, ինչպես նաև ներկայացնելու է սպանությունից հետո տեղի ունեցած դատավարությունները. «2014 թվականի ավարտին մնաց 11 ամիս, ու արդեն ցեղասպանության 100 ամյակն է, իսկ մենք, կարելի է ասել, ոչինչ չգիտենք։ Այսօր Հայաստանում ավտոմեքենաների ու շամշյանների դարաշրջան է, լրատվամիջոցներին էլ չի հետաքրքրում, հետևողական չեն»,-«Ա1+»-ի հետ զրույցում վրդովված նշեց նա։ Հրանտ Դինքին նվիրված հուշ-երեկոն Նարեկացի արվեստի միությունում տեղի կունենա ժամը հունվարի 19-ին, ժամը 18։00-ին։ Մուտքն ազատ է։