Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երբ է նշվում հին տոմարով նոր տարին

Հասարակություն
տոմար

Առայսօր շատ մարդիկ և որոշ լրատվամիջոցներ շփոթում են, թե իրականում ե՞րբ է նշվում հին տոմարով նոր տարին: Կրկին չշփոթվելու և չշփոթեցնելու համար ներկայացնում ենք. Հին տոմարով նոր տարին նշվում է հունվարի 14-ին, որը համարժեք է հունվարի 1-ին: Հին և նոր տոմարների միջև տարբերությունը 13 օր է: Հունվարի 13-ը համարժեք է դեկտեմբերի 31-ին: Նոր` Գրիգորյան տոմարը, հաստատվել է 1582թ. հոկտեմբերին: Հռոմի Գրիգոր 13-րդ պապը նկատեց, որ Հուլյան (հին) տոմարը մինչև 16-րդ դարը ունեցել է 10 օրվա տարբերություն: Այդ տարբերությունը հայտնի եղավ գարնանային գիշերահավասարից` մարտի 21-ից, որովհետև գարնանային գիշերահավասարը փոխանակ 325թ., Նիկիայի ժողովի որոշման համաձայն մարտի 21-ին հանդիպելու, հանդիպել էր մարտի 11-ին, այսինքն՝ 10 օր առաջ: Այդ պատճառով Գրիգոր 13-րդ պապը հմուտ աստղաբաշխների մասնակցությամբ, ժամանակի հայտնի աստղագետների և մաթեմատիկոսների հաշվարկներով հաստատեցին նոր տոմարը: Գրիգոր 13-րդը կարգադրեց 1582թ. հոկտեմբերի 4-ին (հինգշաբթի) հաջորդող համարել ուրբաթ` հոկտեմբերի 15-ը` բաց թողնելով կուտակված 10 օրերը, որոնց սխալն առաջացել էր 325 – 1582 թթ ընթացքում: Այսպիսով, 1583թ-ից սկսած գիշերահավասարի սխալն ուղղվեց: 16- 20-րդ դարերի ընթացքում հուլյան (հին) և գրիգորյան (նոր) տոմարների միջև տարբերությունը կազմեց 13 օր: 21-րդ դարի կեսերին հուլյան (հին) և գրիգորյան (նոր) տոմարների միջև տարբերությունը կկազմի արդեն 14 օր: Qahana.am