«Ժողովրդի մեջ տգիտություն և անգրագիտություն կա» (տեսանյութ)
Այսօր Հիսուս Քրիստոսի Անվանակոչության օրն է: Ամեն տարի Հայ Առաքելական եկեղեցին նշում է այդ տոնը, և առավոտյան առաքելական բոլոր եկեղեցիներում Սուրբ Պատարագ է մատուցվում: Անդրադառնալով տոնի նշանակությանը` Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Հակոբ քահանա Խաչատրյանն ասում է, որ եկեղեցական բոլոր տոները մի շղթա են, որով ստեղծում ենք մի հայելի՝ վերանորոգելով մեր հոգևոր կյանքը. «Այդ տոների միջոցով մենք մտնում ենք մի հոգևոր միջավայր, որով Աստծո ներկայություն է ավելանում` ապրել հոգևոր քրիստոնեական կյանքով»,- նշում է Տեր Հակոբ քահանա Խաչատրյանը: Քահանայի խոսքով, Քրիստոսին անվանակոչելով՝ շեշտվում է նրա մարդկության կյանքում ունենալիք դերի մասին։ Տեր Հակոբի խոսքով` մարդն այսօր հաճախ անհաշտ է իր Աստծո, նաև՝ իր խղճի հետ, ըստ քահանայի, Քրիստոսի անվանակոչության տոնին առնչվելով՝ մենք մեկ անգամ ևս հաստատում ենք, որ Քրիստոս Փրկիչ է: Նա նաև ավելացրեց, որ եկեղեցական կյանքում որևէ տոն պակաս կարևոր չէ, քան մյուսները. « Այսօր առավել ևս եկեղեցական բոլոր տոները նշելը կարևոր է, քանի որ մի տեսակ ժողովրդի մեջ տգիտություն և անգրագիտություն կա, հաճախ նաև՝ հավատքի պակաս»: