Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Դատարանը սպասում է Բաղրամյան 26-ին»

Հասարակություն
3b2cb6ee27bb56ea7b8c048b8e3b6103

Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների վարչական շրջանի դատարանում այսօր՝ ժամը 16.30-ին, տեղի ունենա պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի դատավարությունը: Քննչական մարմինը ազատամարտիկի խափանման միջոցը եւս երկու ամսով երկարացնելու համար կրկին դիմել է դատարան։ Վոլոդյա Ավետիսյանն անազատության մեջ է սեպտեմբերի 20-ից։ Նրա պաշտպան Արա Զաքարյանը բազմիցս է իր մտահոգությունը հայտնել այն մասին, որ այս ամիսների ընթացքում գնդապետի նկատմամբ որեւէ քննչական գործողություն չի կատարվել։ Հիշեցնենք, որ ղարաբաղյան պատերազմի վետերանը կալանավորվել էր խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով քաղաքացի Հ. Զաքարյանի թոռանը պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ազատելու հարցում աջակցություն ցույց տալու համար 2000 ԱՄՆ դոլար հափշտակելու մեղադրանքով։ Սակայն Վոլոդյա Ավետիսյանը եւ նրա մարտական ընկերներն ու հարազատները համոզված են, որ գործը շինծու է եւ կապված է իր հասարակական գործունեության հետ, որը հետագայում դառնալու էր քաղաքական։ Գնդապետը առաջին ազատամարտիկն էր, ով բարձրաձայնել էր իրենց սոցիալական խնդիրների մասին դեռ մայիս ամսից։ Նախախորհրդարանի մամուլի խոսնակ, փաստաբան, պահեստազորի գնդապետՎարուժան Ավետիսյանը դժվարանում է որոշման վերաբերյալ որեւէ կարծիք հայտնել «Դատարանն էլ չգիտի, թե ինչ պետք է անի, քանի դեռ վերջին պահին Բաղրամյան 26-ից ցուցում չի ստացել: Մենք գործ ունենք ոչ թե դատարանի և դատավարական գործընթացի, այլ կամայականության հետ:Դատավորներն իրականում նույն ոստիկանի չափ ստրկացված, ստորացված ու ենթակա մարդիկ են»,- «Ա1+»-ին հայտնեց նա: Նրա խոսքերով՝ հաշվեհարդար են տեսնում ոչ միայն Վոլոդյա Ավետիսյանի, այլեւ նրա ընտանիքի նկատմամբ: «Նրա որդուն, որ ծառայության համար պիտանի չէ հիվանդության պատճառով, զորակոչում են բանակ»,- եզրափակեց պահեստազորի գնդապետ Վարուժան Ավետիսյանը: