ՌՈՄԱՆՑԵՎԸ ՉԻ՞ ՎՍՏԱՀՈՒՄ ԲԵՐԵԶՈՎՍԿՈՒՆ
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի հավաքականի հիմնական դարպասապահ Ռոման Բերեզովսկին իր պրոֆեսիոնալ կարիերայի ընթացքում գրեթե միշտ իր ակումբներում ընդգրկվել է հիմնական կազմում: Սակայն վնասվածքից ապաքինվելուց հետո Մոսկվայի «Դինամոյի» գլխավոր մարզիչ Օլեգ Ռոմանցեւը այդպես էլ Բերեզովսկուն խաղադաշտ դուրս չի բերում:
Այսօր կայացած «Կռիլյա Սովետով» - «Դինամո» (1:0) մրցավեճում Ռոմանցեւի դարպասը կրկին պաշտպանեց Մաքսիմ Լեւիցկին, իսկ Բերեզովսկին ընդգրկվել էր փոխարինողների ցանկում: Իսկ ահա «Կռիլյա Սովետովի» կազմում հանդիպմանը մասնակցեց Կարեն Դոխոյանը:
Նախկինում նշվում էր, որ Բերեզովսկին չի մասնակցում հանդիպումներին, քանի որ դեռ լիովին չի վերկանգնվել վնասվածքից հետո, սակայն այսօր նա արդեն պատրաստ է դուրս գալ խաղադաշտ: Ցավալի է, որ ընտրական փուլում Հայաստանի հավաքականի կարեւոր հանդիպումներից առաջ Ռոմանը խաղային պրակտիկա չունի եւ բացառված չէ, որ գլխավոր մարզիչ Բեռնար Կազոնին չհրավիրի Բերեզովսկուն ազգային թիմ` Անդորրայի եւ Հոլանդիայի հետ կայանալիք հանդիպումներին մասնակցելու համար: