Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՌԱՅԺՄ 18-ՐԴ ՀՈՐԻԶՈՆԱԿԱՆՈՒՄ

Սպորտ

Մոսկվայում մեկնարկել է գեղասահքի աշխարհի առաջնությունը: Հայաստանը ներկայացուցիչ ունի միայն պարային ծրագրում, որտեղ արդեն մեկ ելույթ է ունեցել Անաստասիա Գրեբենկինա- Վազգեն Ազրոյան զույգը: Մեր մարզիկները 1-ին ելույթում 30 մասնակիցների պայքարում գրավեցին 18-րդ հորիզոնականը, իսկ 1-ին տեղում է Ռուսաստանը ներկայացնող Տատյանա Նավկա - Ռոման Կոստոմարով զույգը:

Վաղը Գրեբենկինան եւ Ազրոյանը 2-րդ անգամ դուրս կգան ասպարեզ:

Ընթացիկ տարում այս զույգը 2-րդ խոշոր մրցաշարին է մասնակցում: Հունվարին կայացած գեղասահքի Եվրոպայի առաջնությունում Գրեբենկինա - Ազրոյան զույգը ընդհանուր հաշվարկով զբաղեցրեց 11-րդ հորիզոնականը:

Աշխարհի նախորդ առաջնությունում Հայաստանը ներկայացնող զույգը 19-րդ տեղում էր, իսկ 2003-ին` 24: