Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԹԱՐՄԱՑՎԱԾ ԿԱԶՄՈՎ

Սպորտ

Քուվեյթի հետ կայանալիք ընկերական հանդիպմանը նախապատրաստվելու համար Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Բեռնար Կազոնին հրավիրել է 18 ֆուտբոլիստների: Լեգիոներներից հանդիպմանը կմասնակցեն միայն Համլետ Մխիթարյանը, Արա Հակոբյանը, Արամ Ոսկանյանը, Անդրեյ Մովսիսյանը, Դավիթ Գրիգորյանը, Արման եւ Արտավազդ Քարամյանները:

Արտասահմանում հանդես եկող մեր մյուս ֆուտբոլիստները իրենց ակումբների կազմերում հանդիպումներ ունեն, իսկ ոմանք էլ դեռ ուժերը չեն վերականգնել վնասվածքներից հետո: Փոխարենը Հայաստանի ազգային թիմում ընդգրկվել են երիտասարդ ֆուտբոլիստներ Ռոբերտ Արզումանյանը, Արարատ Առաքելյանը, Լեւոն Պաչաջյանը:

Հայաստանի ֆուտբոլային պատվիրակությունը Արաբական Միացյալ Էմիրություններ կմեկնի վաղը, իսկ մարտի 18-ին տեղական ժամանակով 19:30-ին մեր թիմը կհանդիպի Քուվեյթի հավաքականի հետ: Հանդիպումը կայանալու է Ալ Էյն քաղաքի «Խալիֆա» մարզադաշտում: Հայաստանի հավաքականը հանգրվանելու է այս քաղաքում գտնվող «Հիլթոն» հինգաստղանի հյուրանոցում: