A
A
ՖԱՎՈՐԻՏՆԵՐԸ ՀԱՂԹՈՒՄ ԵՆ
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր մեկնարկեց ֆուտբոլի Հայաստանի գավաթի խաղարկության հիմնական փուլը: 1/8-րդ եզրափակիչի 1-ին 4 խաղերում անկնկալներ չգրանցվեցին: «Փյունիկը» Ալեքսանդր Պետրոսյանը եւ Աղվան Մկրտչյանի խփած գոլերի շնորհիվ 2:0 հաշվով առավելության հասավ «Միկա-2»- ի նկատմամբ:
«Բանանցը» 9 անպատասխան գնդակ ուղարկեց «Աբովյան» թիմի դարպասը: Այս խաղում 2 անգամ աչքի ընկավ Ուկրաինայից վերադարձած Արամ Հակոբյանը, իսկ Սամվել Մելքոնյանը խփեց 3 գնդակ: «Կիլիկիան» հյուրընկալվելիս 3:0 հաշվով հաղթեց Արարատի «Արաքսին»: Լուրջ պայքար ծավալվեց միայն «Գանձասար» - «Շիրակ» մրցավեճում, որը ավարտվեց 2:2 հաշվով:
Վաղը կկայանան 1/8-րդ եզրափակիչի մյուս 4 հանդիպումները: