ՀԱՅԵՐԻ ԹԻՎԸ ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ԿՐՃԱՏՎԵԼ Է
Աջակցիր «Ա1+»-ինՄեկնարկեց ֆուտբոլի Ռուսաստանի առաջնությունը: Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Ալբերտ Սարգսյանը իր առաջին հանդիպումը անցկացրեց «Ամկարի» կազմում, որտեղ վերջերս է տեղափոխվել: Մեր հավաքականի առանցքային ֆուտբոլիստներից մեկը վերջապես գտել է ակումբ, որի հիմնական կազմում կունենա իր տեղը: Առաջին տուրում «Ամկարը» հյուրընկալվելիս 1:1 հաշվով ավարտեց «Շիննիկի» հետ հանդիպումը:
Ռուսաստանի առաջնության անդրանիկ տուրին բացի Սարգսյանից մասնակցեց միայն Կարեն Դոխոյանը, որի «Կռիլյա Սովետովը» 2 անպատասխան գնդակ ուղարկեց Ալբերտ Սարգսյանի նախկին թիմի` «Ալանիայի» դարպասը:
Առանց Ռոման Բերեզովսկու Մոսկվայի «Դինամոն» 1:4 հաշվով պարտվեց «Զենիթին»:
Փաստորեն ներկայումս ռուսական ակումբներում Հայաստանի հավաքականից ընդամենը 3 ֆուտբոլիստներ կան, որոնք իրենց թիմերի հիմնական կազմի ֆուտբոլիստներ են համարվում, մինչդեռ 3-4 տարի առաջ նրանց թիվը գերազանցում էր 14-ը: