Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ԱԶԱՏ» ՈՃԻ ԸՄԲՇԱՄԱՐՏ

Սպորտ

Այսօր Ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտի դահլիճում անցկացվեց ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի առաջնությունը: Ըմբիշների համար սա ուժերի փորձարկման առաջին հնարավորությունն էր այս տարվա ընթացքում:

Առաջնությունը կազմակերպչական առումով հեռու էր բավարար գնահատվելուց: Նախ դահլիճում բավականին ցուրտ էր: Բացի այդ, դահլիճը ավելի շատ մարզումների համար է, քան առաջնություն անցակցնելու: Լուսատախտակն էլ չէր աշխատում, որպեսզի հանդիպումներին հոտնկայս հետեւող հանդիսականները հնարավորություն ունենային տեղեկանալ մրցամարտերի ընթացքին:

Անդրադառնալով մարզիկների ելույթներին նշենք, որ ըմբիշները մարզավիճակի գագաթնակետին չէին հասել: Ուրախալի էր, որ մեծ թիվ էին կազմում երիտասարդները: Այս առաջնությունից հետո արդեն պետք է որոշվի հավաքականի կազմը, որը շուտով կսկսի մասնակցել միջազգային հանդիպումներին: