Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՖՈՒՏԲՈԼԸ ՉԵՆ ՔԱՂԱՔԱԿԱՆԱՑՆԻ

Սպորտ

ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը եւ ՀՖՖ-ի գործադիր տնօրեն Արմեն Մինասյանը Նիոնում մասնակցեցին ՈՒԵՖԱ-ի անդամ ասոցիացիաների նախագահների եւ գործադիր տնօրենների արտահերթ նստաշրջանին:

ՈՒԵՖԱ-ի նախաձեռնությամբ համաժողովի շրջանակներում տեղի ունեցավ նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիաների նախագանհերի եւ գործադիր տնօրենների հանդիպումը ազգային ասոցիացիաների գծով ՈՒԵՖԱ-ի տնօրեն Յակոբ Էրելի եւ նրա խմբի հետ: Ինչպես հայտնի է, Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիան բազմիցս դիմում-բողոքներ է հղում ՈՒԵՖԱ-ին, իբր Լեռնային Ղարաբաղի առաջնությանը մասնակցել են հայաստանյան թիմեր եւ Հայաստանի առաջնությանը` ղարաբաղյան:

Ադրբեջանական կողմը ներկայացրել է իր տեսակետները` հիմնականում հիմնված մամուլում տեղ գտած հաղորդագրությունների վրա: ՀՖՖ-ն ներկայացրել է իր տեսակետներն ու փաստարկները: Նախնական պայմանավորվածության համաձայն, քննարկումը դուրս է եղել քաղաքական շահարկումների եւ քաղաքական մոտեցումների դաշտից: Որպես վերջնական քննարկում հարցը թողնվել է հետագային` ավելի հիմնավոր փաստարկներ եւ ապացույցներ ներկայացնելու համար: