Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՌՈՄԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ ԳՈՀ Է ԻՐ ՆՈՐ ԱԿՈՒՄԲԻՑ

Սպորտ

Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Ռոմիկ Խաչատրյանը 3, 5 տարվա պայմանագիր է կնքել Հունաստանի բարձրագույն խմբում հանդես եկող «Օֆի» ակումբի հետ: Հայ ֆուտբոլիստը արդեն պաշտոնապես ներկայացվել է ակումբի ֆուտբոլիստներին եւ երկրպագուներին: Ներկայումս Խաչատրյանը վերկանգնվում է հունվարին ստացած վնասվածքից եւ դեռ հայտնի չէ, թե երբ կնշի իր նորամուտը Հունաստանի բարձրագույն խմբում:

Ռոմիկը հայտարարել է, որ գոհ է նոր ակումբի պայմաններից, եւ թիմում հիանալի մթնոլորտ է տիրում: Սակայն «Օֆին» այնքան էլ հաջող հանդես չի գալիս վերջին հանդիպումներում, եւ գլխավոր մարզչի հրաժարականի հարցը արդեն օրակարգում է:

Վերջին տարիներին Ռոմիկ Խաչատրյանը հանդես է եկել Կիպրոսը ներկայացնող ակումբներում: Չնայած այս ֆուտբոլիստ համարվում է Հայաստանի հավաքականի առանցքային խաղացողներից մեկը, սակայն 2004թ. նոյեմբերին կայացած Հայաստան-Ռումինիա մրցավեճին նա չէր հրավիրվել` ոչ մարզական պահվածքով աչքի ընկնելու համար: