Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՐՄԵՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ «ԶԵՆԻԹԻ» ԳԼԽԱՎՈՐ ԹԻՄՈՒՄ

Սպորտ

Հայաստանցի 19 ամյա ֆուտբոլիստ Արմեն Հովհաննիսյանը, որը մի քանի տարի հանդես էր գալիս Սանկտ Պետերբուրգի «Զենիթ»-ի պատանեկան թիմում, տեղափոխվել է գլխավոր թիմ:

Անցած 2 մրցաշրջաններում Հովհաննիսյանը հանդես է եկել «Զենիթ»-ի փոխարինողների կազմում, իսկ ընթացիկ մրցաշրջանից առաջ արդեն հավակնում է տեղ ունենալ բարձրագույն խմբում հանդես եկող կազմում:

Արմեն Հովհաննիսյանը հանդես է գալիս կիսապաշտպանությունում: Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներ Ռոման Բերեզովսկուց եւ Սարգիս Հովսեփյանից հետո Հովաննիսյանը 3-րդ հայաստանցի ֆուտբոլիստն է, որը հայտնվում է «Զենիթի» գլխավոր թիմում: