ՌԱՖԱՅԵԼ ՎԱՀԱՆՅԱՆԸ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՄԱՐԶԻԿ
Աջակցիր «Ա1+»-ինՄարզական լրագրողների քվեարկությամբ որոշվել է Հայաստանի 2004թ. լավագույն մարզիկների տասնյակը: 356 միավորով Հայաստանի լավագույն մարզիկ է ճանաչվել շախմատիստ Ռաֆայել Վահանյանը: Փորձառու գրոսմայստերը հիանալի մրցաշրջան անցակացրել` նվաճելով մի շարք տիտղոսներ: Հատկապես տպավորիչ էր Վահանյանի ելույթները Համաշխարհային 36-րդ օլիմպիադայում, որտեղ Հայաստանը գրավեց 3-րդ տեղը:
Լավագույն մարզիկների տասնյակը ունի այսպիսի տեսք.
1. Ռաֆայել Վահանյան (Շախմատ) - 356
2. Մարտին Բերբերյան (Ազատ ըմբշամարտ)- 277
3. Լեւոն Արոնյան (Շախմատ) - 264
4. Նորայր Բախտամյան (Հրաձգություն) - 232
5. Սմբատ Լպուտյան (Շախմատ) - 199
6. Վահան Ջուհարյան (Հ/հ ըմբշամարտ) - 181
7. Քրիստինե Նաջարյան (Սամբո) - 170
8. Արմեն Ղազարյան (Ծանրամարտ) - 111
9. Արմեն Նազարյան (Ձյուդո) - 96
10. Տիգրան Լ. Պետրոսյան (Շախմատ) - 58
Հարցմանը մասնակել են 38 մարզական լրագրողներ, որոնցից 26-ը առաջինը նշել են Վահանյանին: «Այբ-Ֆե» լրատվական գործակալությունը նույնպես իր հարցաթերթիկում 1-ին տեղում գրել է Ռաֆայել Վահանյանի անունը: