Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՍԱՐԳՍՅԱՆԸ ՓՐԿԵՑ ՀԱՎԱՔԱԿԱՆԻՆ

Սպորտ

Այսօր մեկնարկեց Տիգրան Պետրոսյանի ինտերներտային մրցաշարը, որին մասնակցում են Հայաստանի, Ռուսաստանի, Չինաստանի եւ Ֆրանսիայի հավաքականները: Հայ շախմատիիստները «Արմենիա-Մարիոթից» 1-ին տուրում մրցեցին Սանկտ Պետերբուրգում գտնվող Ռուսաստանի ընտրանու հետ: Հանդիպումը ավարտվեց 2:2 հաշվով: Մեր թիմի կազմում ոչ-ոքի խաղացին Սմբատ Լպուտյանը եւ Լեւոն Արոնյանը: Արտաշես Մինասյանը պարտվեց, իսկ աբրիել Սարգսյանը պարտության մատնելով աշխարհի նախկին չեմպիոն Խալիֆմանին՝ հավասարեցրեց հաշիվը:

Գաբիրել Սարգսյանը մրցամարտից հետո ասաց. «Շատ լարված պարտիա էր, քանի որ մյուս 3 հանդիպումները ավարտվել էին, իսկ իմը դեռ շարունակվում էր: Մրցակիցս անվստահ հանդես եկավ: Միգուցե դրա պատճառը այն էր, որ Խալիֆմանը առաջին անգամ էր մասնակցում նմանատիպ մրցաշարի»:

Վաղը Հայաստանի հավաքականը կմրցի Ֆրանսիայի հետ: