Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԵՎՍ ՄԵԿ ՊԵՏՐՈՍՅԱՆԱԿԱՆ ՄՐՑԱՇԱՐ

Սպորտ

Վաղը 14:30-ին, «Արմենիա - Մարիոթ» հյուրանոցում տեղի է ունենալու Տիգրան Պետրոսյանի ինտերնետային մրցաշարի բացումը, որին մասնակցում են Հայաստանի, Չինաստանի, Ռուսաստանի եւ Ֆրանսիայի հավաքականները:

Այս երկրներից յուրաքանչյուրում շախմատիստները ինտերնետով կմրցեն մեկ այլ երկրում գտնվող իրենց մրցակիցների հետ: Մրցանակային հիմնադրամը կազմել է 55 հազար դոլար, որից 20 հազարը կստանա հաղթող թիմը: Մրցաշարը կտեւի դեկտեմբերի 18-23-ը եւ բաղկացած կլինի 6 տուրից: Հանդիպումները կսկսվեն ժամը 12:00-ին Փարիզի, 14:00-ին Սանկտ-Պետերբուրգի, 15:00-ին Երեւանի եւ 19:00-ին Պեկինի ժամանակով:

Հայաստանի հավաքականը հանդես կգա հետեւյալ կազմով. Լեւոն Արոնյանը, Սմբատ Լպուտյան, Արտաշես Մինասյան, Գաբիրել Սարգսյան: 1-ին տուրում մեր թիմը մրցի Ռուսաստանի հետ, որի կազմում Սանկտ-Պետերբուրգից հանդես կգան Սվիդլերը, Դրեեւը, Խալիֆմանը եւ Զվայցիգեւը: Իսկ ահա չինացիները կմրցեն Ֆրանսիայի հետ:

Վերջինս 2-րդ տուրում կլինի Հայաստանի մրցակիցը, իսկ մյուս զույգը, բնականաբար, կկազմեն Ռուսաստանը եւ Չինաստանը: Հանդիպումների արդարացիությունը ապահովելու համար յուրաքանչյուր երկրում ներկա են լինելու մրցավարներ: Հայաստանում ներկա կլինի չին հայտնի մրցավար Լին Ֆենգը: