ՏԱՐԻՆ ՀԱՋՈՂ ԷՐ ՇԱԽՄԱՏԻ ՀԱՄԱՐ
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր հրավիրված մամուլի ասուլիսում շախմատային տարին ամփոփեցին նաեւ Հայաստանի շախմատի ֆեդերացիայի ներկայացուցիչները: Ֆեդերացիայի փոխնախագահ Լեւոն Լոլյանը նշեց, որ այս տարի մենք ունեցանք բազմաթիվ հաջողություններ եւ առաջընթացը ակնհայտ է: Քարտուղար Գագիկ Եզիազարյանն էլ ասվածը փաստեց նրանով, որ Հայաստանը իր բնաչկության եւ գրոսմայստերների քանակի հարաբերակցությամբ առաջին է աշխարհում:
Նշվեց նաեւ, որ ՖԻԴԵ-ն 2004թ. անվանել էր Տիգրան Պետրոսյանի տարի եւ այս կապացությամբ բազմաթիվ մրցաշարեր անցկացվեցին: Հատկապես հաջողված էին Ստեփանակերտում կայացած միջազգային մրցաշարը, Մոսկվայում տեղի ունցած Տիգրան Պետրոսյանի հավաքական- Աշխարհի հավաքական մրցամարտը եւ Երեւանում վերջերս տեղի ունեցած շախմատային փառատոնը:
Իսկ ահա վաղը մեկնարկում է ինտերնետային մրցաշար Հայաստանի, Չինաստանի, Ռուսաստանի եւ Ֆրասնիայի հավաքականների միջեւ: Շախմատային ակադեմիայի նախագահ Սմբատ Լպուտյանը հայտնեց, որ առաջին անգամ է անցկացվում նմանատիպ մրցաշար եւ այն բավականին դժվար է կազմակերպելը: Եթե այս մրցաշարը հաջողված լինի, ապա շախմատային աշխարհում փոքրիկ հեղափողություն տեղի կունենա: