A
A
14 ՐՈՊԵ ԵՎ ՎՆԱՍՎԱԾՔ
Աջակցիր «Ա1+»-ինԵրեկ ուշ երեկոյան կայացած «Բարսելոնա» -«Այաքս» ընկերական խաղում հոլանդական թիմի կազմում իր նորամուտը նշեց Էդգար Մանուչարյանը: 17-ամյա ֆուտբոլիստը փոխարինման մտավ երկրորդ խաղակեսի սկզբում, փոխարինելով Ռոսալեսին: Սակայն 14 րոպե անց «Այաքս» գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը կրկին փոխարինեց Մանուչարյանին` ոտքի հնարավոր կոտրվածքի պատճառով։
Իսկ հանդիպումը 2:1 հաշվով շահեցին «Բարսելոնայի» ֆուտբոլիստները: Իսպանական թիմի կազմում 2 գոլի հեղինակ դարձավ կամերունցի Սամուել Էտո`ոն, իսկ 89-րդ րոպին հաշվի տարբերությունը կրճատեց «Այաքսի» խաղացող Լինքերնը: